Հայկական Ազգային Կինոակադեմիա

muradyan

Հայկական ազգային կինոակադեմիան հիմնադրվել է 2011 թվականին: Սա հասարակական կազմակերպություն է, որը միավորում է մեր կինոարվեստում, ֆիլմարտադրության և կինոգիտության բնագավառներում նկատելի ավանդ ունեցող գործիչների: Ինչ նպատակներով է ստեղծվել կինոակադեմիան: Իհարկե, մեր կինոյի մասին գիտելիքներ տարածելու, նրա հարուստ ժառանգությունը ներկայացնելու և ժամանակակից ձեռքբերումները արժևորելու համար: Եվ այս ճանապարհի առաջին ու երկարաժամկետ գործերից մեկը հայ կինոյի հանրագիտարանի ստեղծումն է, սկզբնապես՝ համացանցային տարբերակով: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր կինոարվեստի անցած ուղին և նրա երախտավորների վաստակը ճանաչելի դառնան ամենալայն զանգվածների ու հատկապես նոր՝ "համացանցային" սերնդի համար: Հույս ունենանք, որ այդ գործը հասարակական աջակցություն կստանա, մանավանդ որ ի սկզբանե մեր աշխատանքներին նպաստելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, "Ոսկե ծիրան" հիմնադրամը և "Շարմ" պրոդյուսերական ընկերությունը, իսկ կայքէջին աջակցել է Մշակույթի նախարարությունը:

Ինչ խոսք, բոլոր կինոակադեմիաները նախ և առաջ մրցանակներով են խրախուսում իրենց կինոն: Մեր ակադեմիան արդեն շնորհել է իր մրցանակները 2011 թվականի "Ոսկե ծիրան" և "Ես եմ" փառատոններում: 2012թ.-ին ևս կինոակադեմիայի մրցանակին արժանացավ "Ոսկե ծիրան" փառատոնի "Հայկական համայնապատկեր" մրցույթի մասնակից "Տատիկին դաջվածքները" ֆիլմը, իսկ "Անահիտ" պատվո մրցանակը շնորհվեց դերասան Սոս Սարգսյանին, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և կինոնկարիչ Ստեփան Անդրանիկյանին՝ կինոարվեստի բնագավառում ակնառու վաստակի համար: Կգա ժամանակ, երբ կինոակադեմիայի բոլոր անդամների ընդհանուր քվեարկության սկզբունքով /այդ սկզբունքն է գործում "Օսկարի" կամ "Նիկայի" մրցանակաբաշխություններում/ կընտրվեն տարվա լավագույն ֆիլմերը՝ շեշտը դնելով գեղարվեստական արժեքի և ստեղծագործական ինքնատիպության վրա: Այսքանը՝ որպես հնարավորինս համառոտ նախաբան: Բարի գալուստ մեր կայքէջ, որը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ՝ բոլոր կինոսիրողների համար:

 

                ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ

 

124 03.jpg max

 

Հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան:










tsiran


Հայաստանի ազգային կինոակադեմիայի պատվո «Անահիտ»  մրցանակն այս տարի շնորհվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին: Մրցանակը պաշտոնապես հանձնվեց փառատոնի տնօրինությանը Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանի կողմից փառատոնի փակման արարողության ընթացքում Օպերայի և բալետի ազգային ակադմեիական թատրոնում:

Աղբյուրը` www.gaiff.am

Additional information